Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

500 միլիարդ դոլարի աջակցության առաջարկ ՈՒկրաինային՝ հանքահումքային ռեսուրսների դիմաց

500 միլիարդ դոլարի աջակցության առաջարկ ՈՒկրաինային՝ հանքահումքային ռեսուրսների դիմաց
18.02.2025 | 17:38

Պատերազմները ռեսուրսների համար են: Սա ինձանից շատ եք լսել, քանի որ ինքս պատերազմները այս տեսանկյունից եմ դիտարկում:

Ռուս-ուկրաինական պատերազմը անմասն չէ սրանից: Եվ սա արդեն բացեիբաց դրսևորվում է: Մասնագետներն ասում են, որ Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որոնք անհրաժեշտ են և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային: Սրա մի ահռելի մասը գտնվում է հենց այն տարածքներում, որոնք Ռուսաստանը թիրախավորել է: Այս ռեսուրսակիր տարածքների արդեն 30%-ը Ռուսաստանը գրավել է: Մնացյալն էլ արևմուտքը փորձում է իրենով անել՝ Ուկրաինայի իրենց պարտքերի և հաջորդող աջակցության դիմաց:

Արտաքին քաղաքականության մեջ Թրամփը, ի տարբերություն նախորդ նախագահների, բաց և ուղիղ է ներկայացնում իր տնտեսական շահը: Եվ այսպես, Ուկրաինային Թրամփի վարչակազմը ներկայացրել է առաջարկ 500 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրել՝ հանքահումքային ռեսուրսների դիմաց:

Զելենսկին առայժմ դրական չի տրամադրված այս առաջարկին:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ